Իսրայելը կրկին խախտել է Լիբանանի հետ հրադադարի ռեժիմը. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Իսրայելին արգելել է հարվածներ հասցնել Լիբանանին, և դա այլևս տեղի չի ունենա:

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Իսրայելական հրետանին կրակ է բացել Լիբանանի հարավում գտնվող Բեյթ աս Սիադ բնակավայրի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Լիբանանի NNA ազգային գործակալությունը:

«Թշնամու հրետանին 155 միլիմետրանոց տրամաչափի երկու արկ է արձակել Ալ Բայադից ոչ հեռու գտնվող Բեյթ աս Սիադ բնակավայրի ուղղությամբ, ինչը հրադադարի ռեժիմի հերթական խախտումն է», – ասվում է հրապարակման մեջ:

Հիշեցնենք, որ Իսրայելը և «Հզբոլլահ» շարժումը հաստատել են 10 օրով հրադադար են հաստատել, որն ուժի մեջ է մտել ապրիլի 17-ին՝ ժամը 00:00-ին:

«Հերի՛ք է». ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իսրայելին արգելել է հարվածներ հասցնել Լիբանանին

Leave a comment