Մակար և Հովնան եպիսկոպոսները կանչվել են Քննչական կոմիտե որպես մեղադրյալներ

Մակար և Հովնան եպիսկոպոսները շաբաթ օրը որպես մեղադրյալներ կանչվել են Քննչական կոմիտե, կանչվել է նաև Մովսես քահանան


ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Մակար և Հովնան եպիսկոպոսները շաբաթ օրը որպես մեղադրյալներ կանչվել են Քննչական կոմիտե, կանչվել է նաև Մովսես քահանան։ Այս մասին հայտարարել է եպիսկոպոսների փաստաբան Արմինե Ֆանյանը։


«Սրբազանները կանչվել են Քննչական կոմիտե՝ Մասյացոտնի թեմի վերաբերյալ դատական ակտը չկատարելու կամ կատարմանը խոչընդոտելու առնչությամբ։ Արդեն որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին, կընտրվեն խափանման միջոցներ»,- ասել է Ֆանյանը։


Նրա խոսքով՝ պետությունը չի կարող միջամտել եկեղեցու գործերին, և նման նախադեպեր նախկինում չեն եղել։


«Չեմ կարծում, որ նրանց կձերբակալեն, քանի որ դա ծանր հանցագործություն չէ, բայց ենթադրում եմ, որ կարգելեն երկրից մեկնել։ Նպատակը Եպիսկոպոսաց ժողովը ձախողելն է»,- նշել է փաստաբանը։


Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի հրավերով Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) Եպիսկոպոսաց ժողովը պետք է կայանա ավստրիական Սանկտ Պյոլտեն քաղաքում փետրվարի 16-19-ը:


Ավելի վաղ նախատեսվում էր ժողովն անցկացնել 2025 թվականի դեկտեմբերի 10-12-ը, սակայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը հայտնել էր, որ այն հետաձգվել է՝ հաշվի առնելով Հայաստանում տիրող իրավիճակը և հոգևորականների նկատմամբ ճնշումներն ու ձերբակալությունները։


 


 


 


Leave a comment