«Խելքը շատ է»․ Հակակոռուպցիոն դատարանի բակում, լրագրողների հարցերին ի պատասխան ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե մինչև տարեվերջ իրեն ունեզրկելու է։
Հավելեց․ «Այդպիսի անլուրջ մարդկանց հայտարարություններին չեմ ուզում արձագանքել»։
Հիշեցնենք, դատարանն այսօր ևս երեք ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը, սակայն թույլատրեց հարցազրույցներ տալ։
Թե ինչո՞ւ իր կալանքը երկարացվեց, Սամվել Կարապետյանը պատասխանում է՝ իշխանությունները վախենում են։
«Եթե արդարությունը չլիներ, ես քաղաքականություն չէի մտնի։ Անարդարությունն է ինձ ստիպել գնալ այդ քայլին»,- սա էլ պատասխանն է այն հարցին, թե ինչո՞ւ ինքը որոշեց քաղաքականությամբ զբաղվել, և եթե Եկեղեցու հետ կապված հայտնի հայտարարությունն այդ արձագանքը չստանար, ինքը կմտնե՞ր քաղաքականություն։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության, որ Ռուսաստանն է ուղղորդում Սամվել Կարապետյանին՝ մասնակցելու ընտրություններին, ասաց․ «Ռուսաստանը միայն ուղղորդում է Փաշինյանին, իսկ ինձ ուղղորդում է հայ ժողովուրդը»։
Մանրամասները շուտով՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: