Սլովակիան կշարունակի արգելափակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. Յուրայ Բլանար


Սլովակիան կարգելափակի Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցների 20-րդ փաթեթի ընդունումը, քանի դեռ չի սկսել կրկին ռուսական նավթ ստանալ Ուկրաինայի տարածքով անցնող «Դրուժբա» խողովակաշարով: Այս մասին ապրիլի 16-ին երկրի խորհրդարանում հայտարարել է Սլովակիայի ԱԳՆ ղեկավար Յուրայ Բլանարը։


Նա պնդել է, որ Բրատիսլավան, իբր, «այլ գործիքներ չունի՝ ստիպելու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, Եվրոպական հանձնաժողովի հետ վերաբացել «Դրուժբա» խողովակաշարը:


Միաժամանակ Բլանարը հայտարարել է, որ Սլովակիայի իշխանությունները դեմ չեն լինի ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրո վարկին։


Հունգարիայի խորհրդարանի ընտրությունում հաղթած «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարն էլ է խոստացել չարգելափակել Ուկրաինային ԵՄ-ի բազմամիլիարդ եվրոյի վարկը: Միևնույն ժամանակ, նա հստակեցրել է, որ Բուդապեշտը չի ծրագրում մասնակցել Կիևին միջոցների հատկացմանը:

Leave a comment