Իրանը բացել է Հորմուզի նեղուցը առևտրային նավերի համար

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանը մինչև հրադադարի ավարտը բացել է Հորմուզի նեղուցը բոլոր առևտրային նավերի համար՝ հայտարարել է արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Լիբանանում հրադադարի համաձայն՝ Հորմուզի նեղուցով բոլոր առևտրային նավերի անցումը հայտարարվում է լիովին բաց՝ հրադադարի մնացած ժամանակահատվածի համար», – գրել է նա X սոցիալական ցանցում։

Նախարարի խոսքով՝ նավերը կարող են շարժվել «համաձայնեցված երթուղով», որի մասին ավելի վաղ արդեն հայտնել էր Իրանի նավահանգիստների և ծովային նավագնացության կազմակերպությունը։

Leave a comment