Ուղղորդված զանգում են․ Նարեկ Կարապետյանը` ձայնագրությունների և ձերբակալությունների մասին

Բաժանորդագրվել

Գոհար Ղումաշյանի գործի շրջանակում հարցաքննվել է 104-ամյա մի կին։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Բազմաթիվ մարդիկ ուղղորդված ձևով զանգում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներին և օգնություն խնդրում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով իրենց կուսակցության և աջակիցների ենթադրյալ մասնակցությամբ ձայանգրություններին և ձերբակալություններին։

«Ուղղորդված և հատուկ ձևով, ամեն օր զանգում են մեր շարժման անդամներին և օգնություն են խնդրում։ Դա արվում է, որ մեկն ասի՝ կմտածեմ, ու գլխին ինչ-որ բան սարքեն։ Տիկին Ղումաշյանը (խոսքը Գոհար Ղումաշյանի մասին է -խմբ․) խոսել է 104-ամյա 2-րդ Համաշխարհային պատերազմի վետարան մի կնոջ հետ։ Արդեն 5 տարի է՝ նա է հոգում այդ կնոջ ծնունդները, այլ առիթները»,- ասաց Կարապետյանը։

Նա նաև ընդգծեց, որ գործի շրջանակում իրավապահներն արդեն հարցաքննել են 104-ամյա կնոջը։

Leave a comment