Հայ թենիսիստը դարձել է Spring Cup մրցաշարի հաղթող

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում կայացած Tennis Europe-ի մինչև 16 տարեկանների Spring Cup մրցաշարում հաղթող է դարձել Հայաստանի ներկայացուցիչ Առնո Ավետիսյանը։

Եզրափակիչում հայ թենիսիստը 6։2, 6։4 հաշվով առավելության է հասել ռուսաստանցի Բորիս Վորոբյովի նկատմամբ։

Աղջիկների պայքարում Մարիա Ազիզյանը, վստահ հաղթանակներից հետո դուրս գալով եզրափակիչ, 6։7, 2։6  հաշվով պարտվել է ռուսաստանցի Գլաֆիրա Ռոմանովային։

Հիշեցնենք, որ Առնո Ավետիսյանը հաղթել էր նաև զուգախաղում։

Leave a comment