ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետության լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ կարևորելով միջգերատեսչական համագործակցության ամրապնդումը։ Մասնավորապես քննարկվել են նոր երթուղիների մշակման հնարավորությունները, զբոսավարների հայերենի իմացության գնահատման մեխանիզմները, զբոսաշրջության ոլորտում լեզվական որակի բարձրացմանն ուղղված քայլերը։
Կողմերը նաև ընդգծել են հայերենի պահպանման կարևորությունը, ինչպես նաև միջազգային հարթակներում դրա հանրահռչակումը՝ որպես Հայաստանի մշակութային ինքնության և երկրի տեսանելիության կարևոր բաղադրիչ։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)