Ընտրակաշառք բաժանողները չեն հերքում, որ դա անում են, այլ ասում են՝ կերակրող և բազմազավակ մայրեր են. Թորոսյան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների կողմից ընտրակաշառք բաժանելու վարույթին ու դրա շահարկումներին:

Ամեն ինչ շատ պարզ է, եթե դեռ որևէ մեկի մոտ կասկած կա.

2017թ. ԱԺ ընտրություններ՝ գործող իշխանությունները ընտրակաշառք են բաժանում, իսկ ընդդիմությունը պայքարում է դրա դեմ։

2026թ. ԱԺ ընտրություններ՝ ընդդիմությունը ընտրակաշառք է բաժանում, իսկ գործող իշխանությունները պայքարում են դրա դեմ։

 2017թ. իշխանություններ=2026թ. ընդդիմություն

Ու ամենահետաքրքիրն այս պատմության մեջ այն է, որ ընտրակաշառք բաժանողները չեն հերքում, որ դա անում են, այլ իրենց նարկոբիզնեսի տեղ դրած մեզ բոլորիս հուշում են, որ ընտրակաշառք բաժանողները կերակրող և բազմազավակ մայրեր են։

Leave a comment