Հացիկ գյուղում ավտոմեքենա է այրվել


Ապրիլի 17-ին՝ ժամը 05։18-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացիկ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։


 


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


 


Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:52-ին, մարվել՝ 06:10-ին: Այրվել է «Ford» մակնիշի ավտոմեքենան․ տուժածներ չկան։


 


Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տուն։

Leave a comment