Կնախատեսվի տուգանք ցանցային օպերատորի կողմից օրենքի խախտման գործունեություն իրականացնելու համար

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։

✅ Կատարելագործվում են տեսալսողական մեդիայի ոլորտում վերահսկողության և կարգավորման մեխանիզմները՝ նպատակ ունենալով բարձրացնել օրենքի կիրառելիությունը և գործնական արդյունավետությունը,

✅ Նախագծով առաջարկվող փոփոխություններից և լրացումների համաձայն կհստակեցվեն տեսալսողական հաղորդումների արգելքների դեպքերը,

✅ Սահմանվում են տեղեկատվական պաշտպանության իրավական մեխանիզմներ՝ զսպելով արտաքին ազդեցությունները Հայաստանի տեղեկատվական դաշտի վրա,

✅ Ցանցային օպերատորների նկատմամբ հստակ կսահմանվեն լիցենզիայի կասեցման, դադարեցման հիմքերը և կիրառման մեխանիզմները: Կնախատեսվի տուգանք ցանցային օպերատորի կողմից օրենքի խախտման գործունեություն իրականացնելու համար։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment