Փաստաբան Յուրի Իվանյանը քիչ առաջ ահազանգեց, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակում խուզարկություններ են տեղի ունենում ու արդեն մոտ 14 անձ կա բերման ենթարկված:
«Գնալով մարդկանց քանակն ավելանում է: Առավոտից փորձում ենք ճշտել՝ այդ անձինք ինչի համար եւ որտեղ են տարվել ու ինչ կարգավիճակով, որեւէ ձեւով մեզ ինֆորմացիա չի տրվում»,- լրագրողներին ասաց Իվանյանը:
Նրա խոսքով՝ առավոտից Հակակոռուպցիոն կոմիտեի շենք են փորձում մուտք գործել, սակայն մինչ այս պահը արգելվում է փաստաբանների մուտքը ու չեն կարողանում իրականացնել ձերբակալված անձանց պաշտպանությունը:
«Համատարած խախտումներով, համատարած խոչընդոտներ են ստեղծում , այս պահին մարդու տարրական իրավունքներն են ոտնահարվում»,- հավելեց Իվանյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: