ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
24News-ի տեղեկություններով, այսօր առավոտից Հակակոռուպցիոն կոմիտեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի գրասենյակում խուզարկություններ է իրականացրել։
Ձերբակալվածներ կան, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Հասմիկ Ամիրզադյանը, որը նաև Արտաշատի գրասենյակի պատասխանատուն է։
Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը հայտնոել է, որ բերման են ենթարկվել իր գործընկերները, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության կին թեկնածու, եւ համակիրներ։