Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մոսկվան ափսոսանք է հայտնել Անկախ պետությունների համագործակցությունից (ԱՊՀ) պաշտոնապես դուրս գալու Քիշնևի որոշման համար. ТАСС-ին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք ափսոսում ենք դրա համար»,- ասել է Պեսկովը։
Մոլդովայի կառավարությունը մարտի 11-ին հաստատել է Անկախ պետությունների համագործակցության Կանոնադրության չեղյալ հայտարարումը։