https://arm.sputniknews.ru/20260415/rdi-ev-saudjan-arabiaji-artgvortsnakhararnery-karevvorel-en-amniran-banakcutjunnery-101027358.html
ՌԴ–ի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները կարևորել են ԱՄՆ–Իրան բանակցությունները
ՌԴ–ի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները կարևորել են ԱՄՆ–Իրան բանակցությունները
Sputnik Արմենիա
Ռուսաստանը պատրաստ է ներդրում ունենալ տարածաշրջանում կայունության և անվտանգության պայմանները համաձայնեցնելու համար շահագրգիռ կողմերի միջև երկխոսություն… 15.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-15T23:39+0400
2026-04-15T23:39+0400
2026-04-15T23:39+0400
սաուդյան արաբիա
ռուսաստան
բանակցություններ
մերձավոր արևելք
իրանի իսլամական հանրապետություն
իսլամաբադ
պակիստան
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/15/26875514_0:27:3073:1755_1920x0_80_0_0_ed980b3f929d85428396ca818308e1f4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ–ն։Նշվում է նաև, որ Ռուսաստանը պատրաստ է ներդրում ունենալ տարածաշրջանում կայունության և անվտանգության պայմանները համաձայնեցնելու համար շահագրգիռ կողմերի միջև երկխոսություն կազմակերպելու հարցում։«Սերգեյ Լավրովը և Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը տարածաշրջանում երկարատև կայունություն և անվտանգություն երաշխավորող պայմանների համաձայնեցման համար նաև հանդես են եկել բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ երկխոսության օգտին՝ հիմնվելով այնտեղ գտնվող բոլոր պետությունների շահերի հավասարակշռության վրա։ Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան պատրաստ են նպաստել նման երկխոսության կազմակերպմանը», –նշել են ՌԴ ԱԳՆ–ից։Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ էր հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12–ին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում տեղի ունեցան ԱՄՆ-ի ու Իրանի բանակցությունները, որոնք, սակայն, արդյունք չեն տվել։«Ես կարող էի նրանց մեկ օրում ոչնչացնել»․ Թրամփը կրկին սպառնում Է ԻրանինԿողմերը, ըստ հրապարակումների, բանակցությունների նոր փուլ կանցկացնեն կրկին Իսլամաբադում։
սաուդյան արաբիա
մերձավոր արևելք
իրանի իսլամական հանրապետություն
իսլամաբադ
պակիստան
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/15/26875514_57:0:2788:2048_1920x0_80_0_0_23677e62826bfb53224b94090be1af66.jpg.webp
սաուդյան արաբիա, ռուսաստան, բանակցություններ, մերձավոր արևելք, իրանի իսլամական հանրապետություն, իսլամաբադ, պակիստան, ամն
սաուդյան արաբիա, ռուսաստան, բանակցություններ, մերձավոր արևելք, իրանի իսլամական հանրապետություն, իսլամաբադ, պակիստան, ամն
Ռուսաստանը պատրաստ է ներդրում ունենալ տարածաշրջանում կայունության և անվտանգության պայմանները համաձայնեցնելու համար շահագրգիռ կողմերի միջև երկխոսություն կազմակերպելու հարցում։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ–ն։
«Ընդհանուր կարծիք է արտահայտվել ԱՄՆ-ի և Իրանի միջև քաղաքական և դիվանագիտական ջանքերը Պակիստանի միջնորդությամբ շարունակելու անհրաժեշտության վերաբերյալ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Ռուսաստանը պատրաստ է ներդրում ունենալ տարածաշրջանում կայունության և անվտանգության պայմանները համաձայնեցնելու համար շահագրգիռ կողմերի միջև երկխոսություն կազմակերպելու հարցում։
«Սերգեյ Լավրովը և Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը տարածաշրջանում երկարատև կայունություն և անվտանգություն երաշխավորող պայմանների համաձայնեցման համար նաև հանդես են եկել բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ երկխոսության օգտին՝ հիմնվելով այնտեղ գտնվող բոլոր պետությունների շահերի հավասարակշռության վրա։ Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան պատրաստ են նպաստել նման երկխոսության կազմակերպմանը», –նշել են ՌԴ ԱԳՆ–ից։
Կողմերը, ըստ հրապարակումների, բանակցությունների նոր փուլ կանցկացնեն կրկին Իսլամաբադում։