Միասնական ժամերգություն կկատարվի Փարպիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

Ապրիլի 17-ին, ժամը 19:00-ին Արագածոտնի թեմի Փարպիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կկատարվի հերթական միասնական ժամերգությունը և միասնական աղոթքը։

Այս մասին տեղեկացնում են Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմից։

«Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու հանիրավի անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, անազատության և գերության մեջ գտնվող մեր զավակների, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու անսասանության, հայրենիքի բարօր ընթացքի և ամենքի համար»,-ասված է թեմի հաղորդագրության մեջ։

Leave a comment