ՀՀ-ՌԴ հարաբերությունները ամենաբարձր մակարդակի վրա են գտնվում այսօր։ Նայեք Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների դինամիկաները ու համեմատեք նախորդող շրջանների հետ, հանդիպումների, հեռախոսազրույցների, շփումների եվ այլների դինամիկան։ Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ընդ որում այս ձևաչափով ես նույն ձև աշխատանքային կապի մեջ եմ ՌԴ նախագահի եվ ՌԴ-ի կառավարության ղեկավարի հետ, որը առանջնահատուկ բովանդակությւոն է տալիս»,- ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ այն մարդիկ, ովքեր սադրիչ հայտարարություններ են անում, նաև ցանկանում են կաթվածահար անել ԵԱՏՄ-ն. «Ուզում եմ հիշեցնել, որ մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք և այն հինգ երկրներից մեկը, որոնք որոշումներ են կայացնում։ Այդ մարդիկ, ովքեր սադրանքների են դիմում, ուզում են ԵԱՏՄ-ն՝ որպես կազմակերպություն, ոչնչացնել։ Ավելի լավ է՝ ԵԱՏՄ-ն սադրանքների մեջ չներքաշեն։ Ես ասում եմ՝ ՌԴ-ի հետ չենք վիճել և չենք վիճելու»,- ասել է վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում