Հայկական վարդերը Նյու Յորքում էլ են վաճառվում. Սուքիասյանը՝ արևմտյան շուկայի պահանջարկի մասին (տեսանյութ)

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ճեպազրույցում պատասխանել է հարցին՝ արդյոք  ԵՄ շուկան հայկական արտադրանքի պահանջարկ ունի։

«Մինչև անգամ վարդերը Նյու Յորք են գնում․ Հայաստանի վարդերը Նյու Յորքում են վաճառվում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում վաճառում են։ Նայեք, այն գործընթացը, որը պետք է սկսվի և այլ շուկաներում, որտեղ որ առավել խիստ պահանջներ կան և որտեղ որ «ախպերական» պայմանավորվածություններ չեն ձեռք բերվում, այլ միայն ինստիտուցիոնալ որակի և մնացած ինստիտուտների համապատասխան արտոնագրերի լիցենզիաների արդյունքում է կատարվում, մենք պետք է անպայման մտնենք այդ դաշտ»,- նշեց պատգամավորը։

Leave a comment