Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ-ն և Իսրայելը խախտում են Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգությունը, մինչդեռ Իրանը այս ջրային ուղու անվտանգության երաշխավորն է, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Իրանը միշտ էլ եղել է Հորմուզի նեղուցի անվտանգության և կայունության երաշխավորը, և վերջին 40 օրերի ընթացքում դրա անվտանգության խախտումը պարզապես ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի կողմից պարտադրված պատերազմի արդյունք է», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։