«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ
Առաքելյանի գրառումը
Քաղաքային կառավարումը փաստացի տապալած իշխանությունները շարունակում են «բարեփոխումների» անվան տակ վտանգավոր փորձարկումներ անել քաղաքացիների նյարդերի և առողջության հաշվին։
Փոսառատ ճանապարհների և անձրևներից հետո չաշխատող ջրահեռացման համակարգի պայմաններում հանրային տրանսպորտի վարորդներին «վերահսկիչի» դեր պարտադրելը ոչ միայն անտրամաբանական է, այլև վտանգավոր։
Ուշադրության շեղումը վարելիս մեծացնում է սխալների և վթարների հավանականությունը։ Ավելին, ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է հայտնվել քաշքշուկի մեջ՝ նույնիսկ աննշան խոսակցության պատճառով։
Երևանում տրանսպորտ վարելն ու տրանսպորտով տեղաշարժվելը վերածվել է իսկական արկածախնդրության։
Քաղաքային կառավարումը ենթադրում է պատասխանատվություն և համակարգային բարելավում, այլ ոչ թե մակերեսային փոփոխություններ, որոնք ավելի շատ խնդիրներ են ստեղծում, քան լուծումներ տալիս դրանց։
Մեր քաղաքացիներն արժանի են անվտանգ, հարմարավետ և կանխատեսելի միջավայրի, ոչ թե պատկան մարմինների ձախողված «մտքի փայլատակումների» զոհը դառնալուն։
Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: