Ապրիլի 14-ին մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյան։ Հայտնում են Պաշտպանության նախարարությունից:
«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,-ասված է հաղորդագրությնա մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին 19-ամյա զինվոր է մահացել: