Լաս Վեգասում (ԱՄՆ) ընթացող մարզական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում (U-23) Ռուսաստանի ազատ ոճի ըմբիշները նվաճել են երեք մեդալ՝ երկու ոսկե և մեկ արծաթե։
Մինչև 86 կգ քաշային կարգում փայլուն հաղթանակ է տարել Արսեն Բալայանը։ Վճռորոշ եզրափակիչ գոտեմարտում հայազգի ըմբիշը 3:0 հաշվով համոզիչ առավելության է հասել Թուրքիայի ներկայացուցիչ Ահմեդ Յագանի նկատմամբ՝ նվաճելով աշխարհի առաջնության ոսկե մեդալը։