ԱԺԲ-ի վարչապետի թեկնածուն Վարուժան Ավետիսյանն է

Քաղաքականություն

14.04.2026 | 21:39

Ազգային ժողովրդավարական բևեռը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի առանձին։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնել է ԱԺԲ անդամ Արա Պապյանը։

Նրա խոսքով՝ բևեռի վարչապետի թեկնածուն Վարուժան Ավետիսյանն է, որը ներկայում գտնվում է անազատության մեջ։

Միաժամանակ Պապյանը նշեց, որ քննարկումներ են ընթանում երեք կուսակցության հետ՝ նրանց ներկայացուցիչներին ընտրական ցուցակում ներառելու շուրջ, սակայն չհստակեցրեց, թե որ ուժերի մասին է խոսքը։

Հիշեցնենք, որ ԱԺ ընտրությունների առաջադրումների վերջնաժամկետը ապրիլի 23-ն է։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment