Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ապրիլի 17-ին, տեսակոնֆերանսի միջոցով բանակցություններ կվարեբ մի քանի երկրների հետ Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության վերաբերյալ, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։
Մասնակիցների ցանկը չի նշվել։ Կողմերը մտադիր են ընդգծել, որ գլխավոր պայմանը կլինի ռազմական գործողություններին չմասնակցելը և այս նախաձեռնության շրջանակներում երկրների ջանքերի «բացառապես պաշտպանական» բնույթը։
Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության վերաբերյալ նախորդ համաժողովը կազմակերպվել էր Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության կողմից ապրիլի 2-ին՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով, որին մասնակցել էին Եվրոպայի, Ասիայի, Մերձավոր Արևելքի և Լատինական Ամերիկայի ավելի քան 40 երկրների ներկայացուցիչներ։