Երևանում 33–ամյա տղամարդը ծեծել է 29–ամյա օտարերկրացի կնոջն ու զենքի սպառնալիքով ապօրինի զրկել ազատությունից (ՎԻԴԵՈ)

Երևանում 33-ամյա տղամարդը ծեծել և զենքի սպառնալով ազատությունից զրկել է 29-ամյա օտարերկրացի կնոջը․ ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում 33-ամյա տղամարդը ծեծել և զենքի սպառնալով ազատությունից զրկել է 29-ամյա օտարերկրացի կնոջը։


Հունվարի 22-ին Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ստացվել էր տեղեկություն, որ մայրաքաղաքի Էրեբունու փողոցի բնակիչ 33-ամյա մի տղամարդ գտնվում է Ուլնեցու փողոցի տներից մեկում, որտեղ ծեծի է ենթարկել այդտեղ բնակվող օտարերկրյա քաղաքացի 29-ամյա մի կնոջ և ապօրինի պահվող հրազենի սպառնալիքով նրան ապօրինի զրկել է ազատությունից, հայտնում է ՀՀ ոստիկանությունը։


Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները մեկնել են Ուլնեցու փողոց և հիշյալ արարքները կատարելու կասկածանքով ձերբակալել 33-ամյա տղամարդուն։ Ապօրինի հրազենը հայտնաբերվել է ննջասենյակում։


Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ 


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:





 


Leave a comment