18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացվեց

Բաժանորդագրվել

Փաստաբանի խոսքով՝ Մինասյանն արդեն ազատ է արձակվել «Արմավիր» ՔԿՀ-ից։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik․ Երևանի Սուրբ Աննա Եկեղեցում տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացվեց։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

«Հսկող դատախազի որոշմամբ վերացվեց Դավիթ Մինասյանի կալանքը, հենց նոր Դավիթն ազատ արձակվեց «Արմավիր» ՔԿՀ-ից»,- գրել է Մարտիրոսյանը։

Նշենք, որ առողջական մի շարք խնդիրներ ունեցող 18-ամյա երիտասարդը «Արմավիր» ՔԿՀ էր տեղափոխվել երեկ՝ ապրիլի 13-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնից։ Նրան տեղափոխել էին անվասայլակով։

Leave a comment