Վիվա Արմենիան՝ վճարային որոշ ընկերությունների հետ համագործակցության դադարեցման մասին

Փետրվարի 1-ից վճարումներն ընդունող վճարահաշվարկային EasyPay, Telcell եւ Idram կազմակերպություններն այլեւս չեն իրականացնի «Վիվա Արմենիա» ՓԲ ընկերության բաժանորդների վճարումների ընդունում։

«Վերը նշված ընկերությունների հետ, ցավոք, հնարավոր չեղավ գալ համաձայնության՝ փոխշահավետ պայմաններով համագործակցության շուրջ: Փոխշահավետ պայմաններով համագործակցությունը հնարավոր է դարձել ՀՀ բանկերի ու ՀայՓոստ ՓԲԸ, ինչպես նաեւ՝ MobiDram, Upay ու TeamPay հարթակների/բջջային հավելվածների հետ»,- ասվում է ընկերության հաղորդագրությունում:

Վճարման գործընթաց ապահովելու նպատակով կարող եք «Վիվա Արմենիա» ՓԲԸ ծառայությունների դիմաց վճարումները կատարել հետեւյալ եղանակներով․

•    Viva-ի սպասարկման կենտրոններում
•    «ՄոբիԴրամ»-ի տերմինալներով
•    «My Viva» եւ «MobiDram» բջջային հավելվածների միջոցով
•    Viva-ի «Առցանց վճարման» էջի միջոցով
•    ՀՀ բանկային փոխանցմամբ
•    ՀՀ բանկերի մասնաճյուղերում եւ բանկոմատներով
•    ՀՀ բանկերի վճարային տերմինալների եւ օնլայն բանկինգի միջոցով
•    «Հայփոստի» փոստային բաժանմունքներում
•    «Լիցք» վաճառակետերի ցանցում:

Leave a comment