Զենք-զինամթերքի տեսականին պատկանել է հանգուցյալ պապին. ինչ են գտել Սյունիքի պարեկները 58-ամյա վարորդի մեքենայում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սյունիքի պարեկները տղամարդու մեքենայում հայտնաբերել են զենք-զինամթերք

Ապրիլի 11-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Սյունիքի մարզի պարեկները Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին կանգնեցրել են «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա, որի սրահում տեսել են հրազեն, իսկ վարորդը փաստաթուղթ չի ներկայացրել։

Քաջարանի բնակիչ 58-ամյա վարորդը ներկայացրել է զենք-զինամթերք, որոնց մեջ կային նաև ապօրինի պահվող զենքեր, այդ թվում՝ օդամղիչ հրացան, ակոսափող հրազեն։

Ըստ նրա՝ զենք-զինամթերքի տեսականին պատկանել է հանգուցյալ պապին։

Կազմված փաստաթղթերը և հայտնաբերվածը փոխանցվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Leave a comment