Արցախի տարածքում ականի պայթյունից ադրբեջանցի է զոհվել

Քաղաքականություն

14.04.2026 | 15:03

Արցախի տարածքում ականի հերթական պայթյունն է տեղի ունեցել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Ֆիզուլիի (Վարանդա) Աշաղի Աբդուրահմանլի գյուղում:

Ադրբեջանի ականազերծման գործակալությունից (ANAMA) հայտնում են, որ պայթյունի հետևանքով զոհվել է գերատեսչության աշխատակից, 1995 թվականին ծնված Մաթիլի Մուղան։

Միաժամանակ, հաղորդվում է, որ 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ավարտից ի վեր  422 ադրբեջանցիներ ականների զոհ են դարձել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment