ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
Չկա հանցագործության իրեղեն ապացույցը, տուժողը, իրականացնողը, բայց կա պատվիրատու։ Այս մասին դատական նիստի ժամանակ ասաց Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է Սրբազանի գործով առաջին դատական նիստը։
«Եթե դատարանը և քննչական կոմիտեն արժանի լինեին այն տիտղոսին, որով մենք իրենց կոչում ենք՝ ես այստեղ չէի լինի։ Ամբողջ մեղադրանքը կառուցված է ինչ-որ մարդկանց ցնորքների հիման վրա։ Ստացվում է մի իրավիճակ, երբ չկա հանցագործության իրեղեն ապացույցը, տուժողը, բայց կա պատվիրատուն, չկա իրականացնողը, բայց կա պատվիրատուն։ Չկա մարդը, որը տեղադրել է թմրանյութը և մարդը, որը ստացել է, բայց չգիտես ինչու հրապարակի վրա հայտնվել եմ ես»,- ասաց նա։
Սրբազանը նշեց, որ քաղաքական գործունեությամբ չի զբաղվում, բայց մաքուր քաղաքական հետապնդման բաղադրիչներով կառուցված գործ է․ «Այլ բան, քան քրեական գործի անմիջական վերացումը ես չեմ ակնկալում։ Այստեղ ամեն ինչ կեղծ է և շինծու»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ՅՄ