https://arm.sputniknews.ru/20260414/daviti-inqnazgacvoghutjuny-pashinjani-tiknapahi-harvatsic-hetvo-e-vatacel-patgamavvor-100977346.html
Դավիթի ինքնազգացողությունը Փաշինյանի թիկնապահի հարվածից հետո է վատացել. պատգամավոր
Դավիթի ինքնազգացողությունը Փաշինյանի թիկնապահի հարվածից հետո է վատացել. պատգամավոր
Sputnik Արմենիա
Ապրիլի 3-ին Մինասյանը Արմավիրի ՔԿՀ-ից տեղափոխվել էր «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, ինչից հետո նրա վիճակը վատացել էր: 14.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-14T15:46+0400
2026-04-14T15:46+0400
2026-04-14T15:46+0400
թիկնապահ
նիկոլ փաշինյան
միջադեպ
եկեղեցի
կալանք
լիլիթ գալստյան
դավիթ մինասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/14/99052275_0:283:600:621_1920x0_80_0_0_85021a1b427006ef351f9598fc5a04b0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ,14 ապրիլի – Sputnik. Կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի առողջական վիճակն ավելի է վատացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիկնապահի հարվածից: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանը։Օգտվելով դահլիճում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանի ներկայությունից (Ազգային ժողովում քննարկվում էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը)` Գալստյանը նախարարությանը կոչ արեց աջակցել Մինասյանի խափանման միջոցը փոխելու հարցում, քանի որ նա տառապում է մեկուսարանում գտնվելու հետ անհամատեղելի հիվանդություններով:«Նա առողջական խնդիրներ ունի, և մենք համոզված ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիկնապահներից մեկի հարվածից այդ խնդիրները խորացել են։ Բացի այդ, նա դպրոցում բարձր առաջադիմություն ունի: Չնայած այս ամենին՝ դատախազությունը մերժել է Դավիթին տնային կալանք նշանակելու մասին ընտանիքի անդամների խնդրագրերը, ովքեր խոստացել են պահպանել տնային կալանքի բոլոր պայմանները», – ասաց Գալստյանը։Փոխնախարարն ի պատասխան ասաց, որ այդ հարցերն իր իրավասության շրջանակում չեն։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/14/99052275_0:263:600:713_1920x0_80_0_0_7253816744de8f72585126ab7046954a.jpg.webp
թիկնապահ, նիկոլ փաշինյան, միջադեպ, եկեղեցի, կալանք, լիլիթ գալստյան, դավիթ մինասյան
թիկնապահ, նիկոլ փաշինյան, միջադեպ, եկեղեցի, կալանք, լիլիթ գալստյան, դավիթ մինասյան
Ապրիլի 3-ին Մինասյանը Արմավիրի ՔԿՀ-ից տեղափոխվել էր «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, ինչից հետո նրա վիճակը վատացել էր:
ԵՐԵՎԱՆ,14 ապրիլի – Sputnik. Կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի առողջական վիճակն ավելի է վատացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիկնապահի հարվածից: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Օգտվելով դահլիճում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանի ներկայությունից (Ազգային ժողովում քննարկվում էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը)` Գալստյանը նախարարությանը կոչ արեց աջակցել Մինասյանի խափանման միջոցը փոխելու հարցում, քանի որ նա տառապում է մեկուսարանում գտնվելու հետ անհամատեղելի հիվանդություններով:
«Նա առողջական խնդիրներ ունի, և մենք համոզված ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիկնապահներից մեկի հարվածից այդ խնդիրները խորացել են։ Բացի այդ, նա դպրոցում բարձր առաջադիմություն ունի: Չնայած այս ամենին՝ դատախազությունը մերժել է Դավիթին տնային կալանք նշանակելու մասին ընտանիքի անդամների խնդրագրերը, ովքեր խոստացել են պահպանել տնային կալանքի բոլոր պայմանները», – ասաց Գալստյանը։
Փոխնախարարն ի պատասխան ասաց, որ այդ հարցերն իր իրավասության շրջանակում չեն։