Զապորոժիեի ատոմակայանում բլեքաութ է տեղի ունեցել. ՄԱԳԱՏԷ

Քաղաքականություն

14.04.2026 | 15:19

Ապրիլի 14-ի առավոտյան ուկրաինական Զապորոժիեի ատոմակայանը մնացել է առանց արտաքին էլեկտրամատակարարման՝ վերջին էլեկտրահաղորդման գծի անջատումից հետո, հաղորդել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) X-ում գրառմամբ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Суспильне»-ն հայտնում է, որ «Ֆեռոսպլավնայա-1» էլեկտրահաղորդման գիծը, որի միջոցով կայանն էլեկտրաէներգիա էր ստանում ուկրաինական էլեկտրացանցից, անջատվել է։

ՄԱԳԱՏԷ-ն հաղորդել է, որ կայանի արտակարգ դիզելային գեներատորներն անմիջապես միացել են էլեկտրաէներգիա մատակարարելու համար անհրաժեշտ համակարգերին, որոնք անհրաժեշտ են անվտանգության կարևոր գործառույթները պահպանելու համար:

Այս անջատումը պատերազմից ի վեր 13-րդն էր։

ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է խորհրդակցությունները երկու կողմերի հետ տեղայնացված հրադադարի հաստատման վերաբերյալ, որպեսզի հնարավոր լինի վերանորոգման աշխատանքներ կատարել Զապորոժիեի ԱԷԿ-ը սնուցող մյուս էլեկտրագծի վրա:

ԱԷԿ-ը Ռուսաստանի վերահսկողության տակ է 2022 թվականի մարտի 4-ից։ Կայանի տարածքում տեղակայված են ռուսական զորքեր և ռազմական տեխնիկա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment