Հ1-ի եթերում Քաղաքացիական Պայմանագիր ու Ուժեղ Հայաստանի բանավեճի ընթացքում Վահագն Ալեքսանյանը ավելի շատ արծածեց Հանրապետականի անունը, քան բուն բանավեճի թեման․ Արմեն Հարությունյան

Հ1-ի եթերում Քաղաքացիական Պայմանագիր ու Ուժեղ Հայաստանի բանավեճի ընթացքում Վահագն Ալեքսանյանը ավելի շատ արծածեց Հանրապետականի անունը, քան բուն բանավեճի թեման:

ՔՊ-ն շարունակում է ամեն առիթ օգտագործել Հանրապետականի դեմ «կռիվ տալու» համար, բայց դա գնալով ավելի շատ նմանվում է շեղված վարքագծի:

Նույնիսկ այն դեպքում, երբ ՀՀԿ-ն չի մասնակցում ընտրություններին, ՔՊ-ն շարունակում է իր անգործությունը արդարացնել «նախկիններով»՝ ստեղծելով ակնհայտ հակասություն խոսքի ու իրական գործերի միջև։ Բայց ի տարբերություն իրենց, Հանրապետականը խոսում է փաստերով:

Հանրապետականի օրոք խաղաղություն է եղել Հայաստանի Հանրապետության սահմանին, և հենց այդ խաղաղության շնորհիվ ծառայել եք հզոր ու հաղթանակած Հայոց Բանակում։

Մինչդեռ ձեր իշխանության օրոք հազարավոր երիտասարդներ ետ չվերադարձան։

Leave a comment