Անձնական բնույթի զրույց է եղել. Սիմոնյան–Մատվիենկո հաջորդ շփումը կլինի Ստամբուլում

https://arm.sputniknews.ru/20260414/andznakan-bnujti-zrujc-e-eghel-simvonjanmatvienkvo-hajvord-shpumy-klini-stambulum-100967654.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1b/72766897_175:0:1135:720_1920x0_80_0_0_08c1d40cad4d8d749d46f6c049c5c4f8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ռուսաստան, ալեն սիմոնյան, վալենտինա մատվիենկո

հայաստան, ռուսաստան, ալեն սիմոնյան, վալենտինա մատվիենկո

Բաժանորդագրվել

Ալեն Սիմոնյանի խոսքով` Ստամբուլում նախատեսված վեհաժողովի շրջանակում հանդիպումներ կլինեն նաև Ադրբեջանի և Վրաստանի գործընկերների հետ։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի ծննդյան օրը` ապրիլի 7–ին, հեռախոսային զրույցի ընթացքում քաղաքական հարցեր չի քննարկել։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։

«Իմ գործընկերոջ ծննդյան կապակցությամբ է զանգը եղել, և պետք է ասեմ, որ ամենալավ և հարգալից հարաբերություններն ունեմ Դաշնության խորհրդի ղեկավարի հետ։ Մենք խոսում ենք բաց, ուղիղ, երկուստեք հարգանքի տրամաբանության մեջ։ Այս անգամ հիմնական խոսակցությունը եղել է անձնական բնույթի, ծննդյան կապակցությամբ»,–ասաց Սիմոնյանը։

Նա ընդգծեց, որ ապրիլի 16-19-ը կլինի Ստամբուլում` մասնակցելու Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին, որի շրջանակում Մատվիենկոյի հետ շփվելու հնարավորություն կունենա։

«Մատվիենկոն նույնպես այնտեղ լինելու է։ Ենթադրում եմ, որ այնտեղ կշփվենք»,–ասաց Սիմոնյանը։

Նա ընդգծեց, որ վեհաժողովի շրջանակում հանդիպումներ են նախատեսված Ադրբեջանի և Վրաստանի գործընկերների հետ։

Leave a comment