https://arm.sputniknews.ru/20260414/andznakan-bnujti-zrujc-e-eghel-simvonjanmatvienkvo-hajvord-shpumy-klini-stambulum-100967654.html
Անձնական բնույթի զրույց է եղել. Սիմոնյան–Մատվիենկո հաջորդ շփումը կլինի Ստամբուլում
Անձնական բնույթի զրույց է եղել. Սիմոնյան–Մատվիենկո հաջորդ շփումը կլինի Ստամբուլում
Sputnik Արմենիա
Ալեն Սիմոնյանի խոսքով` Ստամբուլում նախատեսված վեհաժողովի շրջանակում հանդիպումներ կլինեն նաև Ադրբեջանի և Վրաստանի գործընկերների հետ։ 14.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-14T12:12+0400
2026-04-14T12:12+0400
2026-04-14T12:12+0400
հայաստան
ռուսաստան
ալեն սիմոնյան
վալենտինա մատվիենկո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1b/72766897_0:0:1280:720_1920x0_80_0_0_72ded50a9c048a61a93ff523bf531a8c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի ծննդյան օրը` ապրիլի 7–ին, հեռախոսային զրույցի ընթացքում քաղաքական հարցեր չի քննարկել։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։«Իմ գործընկերոջ ծննդյան կապակցությամբ է զանգը եղել, և պետք է ասեմ, որ ամենալավ և հարգալից հարաբերություններն ունեմ Դաշնության խորհրդի ղեկավարի հետ։ Մենք խոսում ենք բաց, ուղիղ, երկուստեք հարգանքի տրամաբանության մեջ։ Այս անգամ հիմնական խոսակցությունը եղել է անձնական բնույթի, ծննդյան կապակցությամբ»,–ասաց Սիմոնյանը։Նա ընդգծեց, որ ապրիլի 16-19-ը կլինի Ստամբուլում` մասնակցելու Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին, որի շրջանակում Մատվիենկոյի հետ շփվելու հնարավորություն կունենա։«Մատվիենկոն նույնպես այնտեղ լինելու է։ Ենթադրում եմ, որ այնտեղ կշփվենք»,–ասաց Սիմոնյանը։Նա ընդգծեց, որ վեհաժողովի շրջանակում հանդիպումներ են նախատեսված Ադրբեջանի և Վրաստանի գործընկերների հետ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1b/72766897_175:0:1135:720_1920x0_80_0_0_08c1d40cad4d8d749d46f6c049c5c4f8.jpg.webp
հայաստան, ռուսաստան, ալեն սիմոնյան, վալենտինա մատվիենկո
հայաստան, ռուսաստան, ալեն սիմոնյան, վալենտինա մատվիենկո
Ալեն Սիմոնյանի խոսքով` Ստամբուլում նախատեսված վեհաժողովի շրջանակում հանդիպումներ կլինեն նաև Ադրբեջանի և Վրաստանի գործընկերների հետ։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի ծննդյան օրը` ապրիլի 7–ին, հեռախոսային զրույցի ընթացքում քաղաքական հարցեր չի քննարկել։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։
«Իմ գործընկերոջ ծննդյան կապակցությամբ է զանգը եղել, և պետք է ասեմ, որ ամենալավ և հարգալից հարաբերություններն ունեմ Դաշնության խորհրդի ղեկավարի հետ։ Մենք խոսում ենք բաց, ուղիղ, երկուստեք հարգանքի տրամաբանության մեջ։ Այս անգամ հիմնական խոսակցությունը եղել է անձնական բնույթի, ծննդյան կապակցությամբ»,–ասաց Սիմոնյանը։
Նա ընդգծեց, որ ապրիլի 16-19-ը կլինի Ստամբուլում` մասնակցելու Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին, որի շրջանակում Մատվիենկոյի հետ շփվելու հնարավորություն կունենա։
«Մատվիենկոն նույնպես այնտեղ լինելու է։ Ենթադրում եմ, որ այնտեղ կշփվենք»,–ասաց Սիմոնյանը։
Նա ընդգծեց, որ վեհաժողովի շրջանակում հանդիպումներ են նախատեսված Ադրբեջանի և Վրաստանի գործընկերների հետ։