Ռուբիոն կմասնակցի Իսրայել-Լիբանան բանակցություններին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երեքշաբթի օրը կմասնակցի Իսրայելի և Լիբանանի միջև ուղիղ բանակցություններին. հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտի պաշտոնյային։

Պաշտոնյայի խոսքով՝ Լիբանանում ԱՄՆ դեսպան Միշել Իսան և Պետդեպարտամենտի խորհրդական Մայքլ Նիդհեմը նույնպես կլինեն բանակցություններին մասնակցող ԱՄՆ պատվիրակության կազմում։

Իսրայելի և Լիբանանի պատվիրակությունները կգլխավորեն համապատասխանաբար նրանց դեսպանները։

«Այս քննակումներում կշարունակվի երկխոսությունը այն մասին, թե ինչպես ապահովել Իսրայելի հյուսիսային սահմանի երկարաժամկետ անվտանգությունը և աջակցել Լիբանանի կառավարության վճռականությանը՝ վերականգնելու լիակատար ինքնիշխանությունը իր տարածքի և քաղաքական կյանքի նկատմամբ»,- ասել է պաշտոնյան։

«Իսրայելը պատերազմի մեջ է «Հըզբոլլահի» հետ, այլ ոչ թե Լիբանանի, ուստի չկա որևէ պատճառ, որ երկու հարևանները չխոսեն»,- հավելել է նա։

Leave a comment