Մրգաշենում 52–ամյա ատամնաբույժին դանակահարել են 2 երբայրներ, որոնցից մեկն անչափահաս է. ՔԿ

https://arm.sputniknews.ru/20260414/mrgashenum-52amja-atamnabujzhin-danakaharel-en-2-erbajrner-vorvoncic-mekn-anchapahas-e-qk-100966699.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_c970fc12c31df1ce04b9487fbd3aab38.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ատամնաբույժ, սպանություն, եղբայր, կոտայքի մարզ

ատամնաբույժ, սպանություն, եղբայր, կոտայքի մարզ

Բաժանորդագրվել

Եղբայրների վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ:

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում ապրիլի 13–ին 52–ամյա ատամնաբույժ Արթուր Ավագյանին դանակի բազմաթիվ հարվածներ են հասցրել երկու եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Մրգաշենում ապրիլի 13-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների և միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել են եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է:

Ավելի վաղ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ ապրիլի 13–ին` ժամը 12։00-ին, շտապօգնությունից ահազանգ են ստացել, որ նշված գյուղում դանակահարված անձ կա։ Պարզվել է, որ ստացած վնասվածքներից մահացել է նույն գյուղի բնակիչ Արթուր Ավագյանը։

«Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ եղբայրները ապրիլի 13-ին Ա.Ա.-ին կյանքից ապօրինաբար զրկելու ուղղակի դիտավորությամբ, փոխլրացնելով միմյանց գործողությունները՝ սուր կտրող-ծակող գործիքներով բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին՝ սպանելով նրան»,–հայտնում է ՔԿ–ն:

Եղբայրներից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությունը), իսկ անչափահասի նկատմամբ՝ 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը): Եղբայրների վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ:

Հիշեցնենք` Մրգաշենի վարչական ղեկավար Սիրեկան Հարությունյանը լրագրողների հետ զրույցում պատմել էր, որ Արթուր Ավագյանը ամուսնացած էր, 3 անչափահաս երեխաների հայր, ընդամենը մի քանի ամիս առաջ էր ընտանիքի հետ տեղափոխվել գյուղի այդ տանն ապրելու։ Նրան դանակի մի քանի հարված են հասցրել հենց իր տան դիմաց։

Leave a comment