https://arm.sputniknews.ru/20260414/mrgashenum-52amja-atamnabujzhin-danakaharel-en-2-erbajrner-vorvoncic-mekn-anchapahas-e-qk-100966699.html
Մրգաշենում 52–ամյա ատամնաբույժին դանակահարել են 2 երբայրներ, որոնցից մեկն անչափահաս է. ՔԿ
Մրգաշենում 52–ամյա ատամնաբույժին դանակահարել են 2 երբայրներ, որոնցից մեկն անչափահաս է. ՔԿ
Sputnik Արմենիա
Եղբայրների վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ: 14.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-14T11:28+0400
2026-04-14T11:28+0400
2026-04-14T11:28+0400
ատամնաբույժ
սպանություն
եղբայր
կոտայքի մարզ
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_0:55:1000:618_1920x0_80_0_0_055002e255dc1a17d808d5c265bd1469.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում ապրիլի 13–ին 52–ամյա ատամնաբույժ Արթուր Ավագյանին դանակի բազմաթիվ հարվածներ են հասցրել երկու եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։Մրգաշենում ապրիլի 13-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների և միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել են եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է:Ավելի վաղ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ ապրիլի 13–ին` ժամը 12։00-ին, շտապօգնությունից ահազանգ են ստացել, որ նշված գյուղում դանակահարված անձ կա։ Պարզվել է, որ ստացած վնասվածքներից մահացել է նույն գյուղի բնակիչ Արթուր Ավագյանը։Եղբայրներից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությունը), իսկ անչափահասի նկատմամբ՝ 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը): Եղբայրների վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ:Հիշեցնենք` Մրգաշենի վարչական ղեկավար Սիրեկան Հարությունյանը լրագրողների հետ զրույցում պատմել էր, որ Արթուր Ավագյանը ամուսնացած էր, 3 անչափահաս երեխաների հայր, ընդամենը մի քանի ամիս առաջ էր ընտանիքի հետ տեղափոխվել գյուղի այդ տանն ապրելու։ Նրան դանակի մի քանի հարված են հասցրել հենց իր տան դիմաց։
կոտայքի մարզ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_c970fc12c31df1ce04b9487fbd3aab38.jpg.webp
ատամնաբույժ, սպանություն, եղբայր, կոտայքի մարզ
ատամնաբույժ, սպանություն, եղբայր, կոտայքի մարզ
Եղբայրների վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ:
Մրգաշենում ապրիլի 13-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների և միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել են եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է:
Ավելի վաղ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ ապրիլի 13–ին` ժամը 12։00-ին, շտապօգնությունից ահազանգ են ստացել, որ նշված գյուղում դանակահարված անձ կա։ Պարզվել է, որ ստացած վնասվածքներից մահացել է նույն գյուղի բնակիչ Արթուր Ավագյանը։
«Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ եղբայրները ապրիլի 13-ին Ա.Ա.-ին կյանքից ապօրինաբար զրկելու ուղղակի դիտավորությամբ, փոխլրացնելով միմյանց գործողությունները՝ սուր կտրող-ծակող գործիքներով բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին՝ սպանելով նրան»,–հայտնում է ՔԿ–ն:
Եղբայրներից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությունը), իսկ անչափահասի նկատմամբ՝ 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը): Եղբայրների վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ: