ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Abraham Lincoln ավիակիրը մտել է Օմանի ծոց և գտնվում է Իրանից 200 կիլոմետր հարավ, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով արբանյակային տվյալներին։
Հաղորդվում է, որ սա առաջին դեպքն է, երբ ամերիկյան նավը այսքան մոտենում է Պարսից ծոցին Իրանում ԱՄՆ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր։
Միացյալ Նահանգների ռազմածովային ինստիտուտի տեղեկատվական ծառայության տվյալներով ՝ ամերիկյան ռազմածովային ուժերը ներկայումս Արաբական ծովում 11 ռազմանավերից բաղկացած խմբավորում ունեն, որոնք կարող են ներգրավվել Հորմուզի նեղուցի շրջափակման մեջ:
Տեսանյութը՝ հղմամբ։