Ապրիլի 13-ին Ֆրանսիա կատարած այցի ընթացքում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ՝ Աշոտ Դանիելյանի գլխավորած պատվիրակությանը ընդունեց Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանը։
Հանդիպումը տեղի ունեցավ Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդարանում։
Հանդիպման ընթացքում երկուստեք շեշտվեց Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնան ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը։
Նշվեց այդ աշխատանքում միասնական ջանքերի կետրոնացման անհրաժեշտությունը միջազգային մակարդակում հաջողություններ արձանագրելու համար։
Արցախի հեռուստատեսություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)