ԱԺ ընտրություններին առաջադրման փաստաթղթերի ընդունումը մեկնարկել է, բայց քաղաքական ուժերը դեռ չեն շտապում

Քաղաքականություն

13.04.2026 | 18:13

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվանից սկսել է խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների փաստաթղթերի ընդունումը։ Ընտրությունները նշանակված են հունիսի 7-ին։

ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանն աշխատանքային օրվա ավարտին Factor.am-ին հայտնեց, որ որևէ քաղաքական ուժ դեռևս փաստաթուղթ չի ներկայացրել։ 

Վերջիններն առաջադրման փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև ապրիլի 23-ը՝ ժամը 18:00-ը։ Այդ ժամկետից հետո ընտրապայքարի մասնակից կուսակցություններն ու անհատ թեկնածուները կարող են միայն ինքնաբացարկ հայտնել և դուրս գալ պայքարից։ 

 

Արփի Հակոբյան

Leave a comment