ՌԴ–ն «իր» թեկնածու չունի, Մոսկվայի համար հենց ՀՀ–ն է կարևոր. Մարկեդոնով

https://arm.sputniknews.ru/20260413/rdn-ir-teknatsu-chuni-mvoskvaji-hamar-henc-hhn-e-karevvor-markedvonvov-100949274.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0d/100948128_219:0:1659:1080_1920x0_80_0_0_c1c5dfa9eba53613b6798d7254f6190a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ռուսաստան, սերգեյ մարկեդոնով, видео

հայաստան, ռուսաստան, սերգեյ մարկեդոնով, видео

Բաժանորդագրվել

Սերգեյ Մարկեդոնովը կարծում է, որ երկկողմ հարաբերությունները պետք է ավելի պրագմատիկ լինեն։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններում «յուրային» թեկնածուներ չունի, Մոսկվայի համար կարևոր է հենց Հայաստանը։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակում Մոսկվա-Մինսկ-Երևան-Տաշքենդ տեսակամրջի ժամանակ այս հայտարարությունն արեց ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

«Հաճախ են հարցնում՝ ո՞վ է Հայաստանում Ռուսաստանի թեկնածուն։ Ռուսաստանի համար Հայաստանն է կարևոր։ Հայաստանի ժողովուրդը ընտրելու է այն մարդուն, որին հարկ է համարում։ Եվ դա շատ ավելի արդար ու ճիշտ մոտեցում է, քան ինչ-որ մեկին մատնացույցն անելն ու ասելը՝ սա մեր մարդն է: Շատ ավելի կարևոր է այն մոտեցումը, երբ պետք են երկրի հետ հարաբերությունները, ոչ թե կոնկրետ քաղաքական գործչի հետ», – ասաց փորձագետը։

Պատասխանելով մեր հարցին՝ փորձագետը հավելեց, որ երկկողմ հարաբերություններում այսօր պետք է ավելի մեծ շեշտադրում անել ոչ հրապարակային լինելու վրա, քանի որ հուզականությունը կարող է վնասել:

Մարկեդոնովը նշեց՝ Հարավային Կովկասում ձևավորվել է նոր ստատուս քվո, և մարտահրավեր է նետված Ռուսաստանի բացառիկ ազդեցությանը: Այս տեսանկյունից Հայաստանի իշխանությունների՝ գլոբալ փոփոխությունների առաջացրած ռիսկերը կառավարելու փորձերը կարելի է արդարացված համարել։ Բայց Հայաստանի իշխանությունները պետք է հասկանան, թե որն է իրենց հնարավորությունների միջակայքը։

«Համեմատենք Հայաստանի ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի և ԵՄ-ի հետ։ Տարբերությունն ավելի քան էական է։ Եվ Հայաստանի ընդդիմության հայտարարությունը (որը կոչ է անում զերծ մնալ Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմից. խմբ.) ամենևին ահազանգ չէ, այլ մտավախություն, որ խզումը կհանգեցնի բացասական հետևանքների», – ասաց Մարկեդոնովը:

Շատերը հարցնում են` ի՞նչ կարող է տալ Ռուսաստանը Հայաստանին։

«Ռուսաստանն արդեն տալիս է։ Տնտեսական, առևտրային, էներգետիկ համագործակցության տեսքով։ Ասվածն իհարկե չի վերացնում ռուս պաշտոնյաների հայտարարություններում որոշակի տոնայնության անհրաժեշտությունը։ Անհրաժեշտ է ոչ միայն ընդգծել Ռուսաստանի կարևորությունը, այլև Ռուսաստանի սեփական շահագրգռվածությունը Հայաստանի հետ հարաբերություններում»,– ասաց Մարկեդոնովը։

Նա ընդգծեց` Հայաստանն ու Ռուսաստանը պետք է պագմատիկ դարձնեն հարաբերությունները, որոնք այսօր տարբերվում են ու նախկինի պես չեն լինի, բայց «տարբերվող»-ը չի նշանակում թշնամական:

Leave a comment