https://arm.sputniknews.ru/20260413/rdn-ir-teknatsu-chuni-mvoskvaji-hamar-henc-hhn-e-karevvor-markedvonvov-100949274.html
ՌԴ–ն «իր» թեկնածու չունի, Մոսկվայի համար հենց ՀՀ–ն է կարևոր. Մարկեդոնով
ՌԴ–ն «իր» թեկնածու չունի, Մոսկվայի համար հենց ՀՀ–ն է կարևոր. Մարկեդոնով
Sputnik Արմենիա
Սերգեյ Մարկեդոնովը կարծում է, որ երկկողմ հարաբերությունները պետք է ավելի պրագմատիկ լինեն։ 13.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-13T17:56+0400
2026-04-13T17:56+0400
2026-04-13T17:56+0400
հայաստան
ռուսաստան
սերգեյ մարկեդոնով
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0d/100948128_0:0:1921:1080_1920x0_80_0_0_c739bac03066b94b57a01b146b1f21b9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններում «յուրային» թեկնածուներ չունի, Մոսկվայի համար կարևոր է հենց Հայաստանը։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակում Մոսկվա-Մինսկ-Երևան-Տաշքենդ տեսակամրջի ժամանակ այս հայտարարությունն արեց ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։Պատասխանելով մեր հարցին՝ փորձագետը հավելեց, որ երկկողմ հարաբերություններում այսօր պետք է ավելի մեծ շեշտադրում անել ոչ հրապարակային լինելու վրա, քանի որ հուզականությունը կարող է վնասել:Մարկեդոնովը նշեց՝ Հարավային Կովկասում ձևավորվել է նոր ստատուս քվո, և մարտահրավեր է նետված Ռուսաստանի բացառիկ ազդեցությանը: Այս տեսանկյունից Հայաստանի իշխանությունների՝ գլոբալ փոփոխությունների առաջացրած ռիսկերը կառավարելու փորձերը կարելի է արդարացված համարել։ Բայց Հայաստանի իշխանությունները պետք է հասկանան, թե որն է իրենց հնարավորությունների միջակայքը։Շատերը հարցնում են` ի՞նչ կարող է տալ Ռուսաստանը Հայաստանին։«Ռուսաստանն արդեն տալիս է։ Տնտեսական, առևտրային, էներգետիկ համագործակցության տեսքով։ Ասվածն իհարկե չի վերացնում ռուս պաշտոնյաների հայտարարություններում որոշակի տոնայնության անհրաժեշտությունը։ Անհրաժեշտ է ոչ միայն ընդգծել Ռուսաստանի կարևորությունը, այլև Ռուսաստանի սեփական շահագրգռվածությունը Հայաստանի հետ հարաբերություններում»,– ասաց Մարկեդոնովը։Նա ընդգծեց` Հայաստանն ու Ռուսաստանը պետք է պագմատիկ դարձնեն հարաբերությունները, որոնք այսօր տարբերվում են ու նախկինի պես չեն լինի, բայց «տարբերվող»-ը չի նշանակում թշնամական:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0d/100948128_219:0:1659:1080_1920x0_80_0_0_c1c5dfa9eba53613b6798d7254f6190a.jpg.webp
հայաստան, ռուսաստան, սերգեյ մարկեդոնով, видео
հայաստան, ռուսաստան, սերգեյ մարկեդոնով, видео
Սերգեյ Մարկեդոնովը կարծում է, որ երկկողմ հարաբերությունները պետք է ավելի պրագմատիկ լինեն։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններում «յուրային» թեկնածուներ չունի, Մոսկվայի համար կարևոր է հենց Հայաստանը։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակում Մոսկվա-Մինսկ-Երևան-Տաշքենդ տեսակամրջի ժամանակ այս հայտարարությունն արեց ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
«Հաճախ են հարցնում՝ ո՞վ է Հայաստանում Ռուսաստանի թեկնածուն։ Ռուսաստանի համար Հայաստանն է կարևոր։ Հայաստանի ժողովուրդը ընտրելու է այն մարդուն, որին հարկ է համարում։ Եվ դա շատ ավելի արդար ու ճիշտ մոտեցում է, քան ինչ-որ մեկին մատնացույցն անելն ու ասելը՝ սա մեր մարդն է: Շատ ավելի կարևոր է այն մոտեցումը, երբ պետք են երկրի հետ հարաբերությունները, ոչ թե կոնկրետ քաղաքական գործչի հետ», – ասաց փորձագետը։
Պատասխանելով մեր հարցին՝ փորձագետը հավելեց, որ երկկողմ հարաբերություններում այսօր պետք է ավելի մեծ շեշտադրում անել ոչ հրապարակային լինելու վրա, քանի որ հուզականությունը կարող է վնասել:
Մարկեդոնովը նշեց՝ Հարավային Կովկասում ձևավորվել է նոր ստատուս քվո, և մարտահրավեր է նետված Ռուսաստանի բացառիկ ազդեցությանը: Այս տեսանկյունից Հայաստանի իշխանությունների՝ գլոբալ փոփոխությունների առաջացրած ռիսկերը կառավարելու փորձերը կարելի է արդարացված համարել։ Բայց Հայաստանի իշխանությունները պետք է հասկանան, թե որն է իրենց հնարավորությունների միջակայքը։
«Համեմատենք Հայաստանի ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի և ԵՄ-ի հետ։ Տարբերությունն ավելի քան էական է։ Եվ Հայաստանի ընդդիմության հայտարարությունը (որը կոչ է անում զերծ մնալ Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմից. խմբ.) ամենևին ահազանգ չէ, այլ մտավախություն, որ խզումը կհանգեցնի բացասական հետևանքների», – ասաց Մարկեդոնովը:
Շատերը հարցնում են` ի՞նչ կարող է տալ Ռուսաստանը Հայաստանին։
«Ռուսաստանն արդեն տալիս է։ Տնտեսական, առևտրային, էներգետիկ համագործակցության տեսքով։ Ասվածն իհարկե չի վերացնում ռուս պաշտոնյաների հայտարարություններում որոշակի տոնայնության անհրաժեշտությունը։ Անհրաժեշտ է ոչ միայն ընդգծել Ռուսաստանի կարևորությունը, այլև Ռուսաստանի սեփական շահագրգռվածությունը Հայաստանի հետ հարաբերություններում»,– ասաց Մարկեդոնովը։
Նա ընդգծեց` Հայաստանն ու Ռուսաստանը պետք է պագմատիկ դարձնեն հարաբերությունները, որոնք այսօր տարբերվում են ու նախկինի պես չեն լինի, բայց «տարբերվող»-ը չի նշանակում թշնամական: