ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
10 օր առաջ Սպիտակում շների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը լայն արձագանք ստացավ թե՛ համացանցում, թե՛ դրանից դուրս։ Սկզբում տարածվեց տեսանյութ, որտեղ կանայք կոչ էին անում «դադարեցնել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքն ու խոշտանգումը»։ Շուտով իրավիճակը լարվեց՝ հնչեցին փոխադարձ վիրավորանքներ, տարածվեց անպարկեշտ խոսույթ։ Ի վերջո, միջադեպին արձագանքեց նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Խորհրդարանի ղեկավարը կիսվել էր տեսանյութով՝ խնդրելով ոստիկանության արձագանքը։ Կարճ ժամանակ անց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը տեղեկացրեց, որ դեպքին անմիջապես արձագանքել են համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները։
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալ Խաժակ Սողոմոնյանը, որի նկատմամբ իրականացվում է հանրային քրեական հետապնդում, մեղադրվում է մի շարք հոդվածներով՝ ֆիզիկական ներգործություն, խուլիգանություն և կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք։
Սակայն 24News-ի հետ զրույցում նա պնդում է՝ շնամարտ չի կազմակերպվել, ավելին՝ իրենք դեմ են նման միջոցառումներին։
Մերի Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ՅՄ