Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օրխան Ռաջաբ օղլու Սատտարովը նշանակվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար։
Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ԱՀ նախագահ Իլհամ Ալիևը։
Նրա խոսնակը երկար տարիներ եղել է Հիքմեթ Հաջիևը։ Նա զբաղեցնում է նախագահի օգնականի պաշտոնը՝ արտաքին քաղաքականության հարցերով և փաստացի հանդես է գալիս որպես պաշտոնական խոսնակ՝ մեկնաբանելով երկրի դիրքորոշումները միջազգային ու տարածաշրջանային թեմաների շուրջ։