Արթուր Ավագյանը նշանակվել է ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արթուր Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ

Արթուր Գագիկի Ավագյանի կենսագրությունը

Ծնվել է 1985 թվականի սեպտեմբերի 12-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում։

Աշխատանքային գործունեություն

2014-2026թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի պետ,

2011-2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Մարտունու քննչական բաժանմունքի քննիչ, ապա՝ ավագ քննիչ,

2007-2011թթ․ – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Վարդենիսի քննչական բաժանմունքի քննիչ։

Կրթություն

2007 թվականին ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը։

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Leave a comment