Դպրոցներում բջջային հեռախոսների սահմանափակումը դրական է ընկալվում ուսուցիչների, ծնողների և երեխանների կողմից
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Այսօր Երևանի քաղաքապետարանաի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ներկայացվեց դպրոցներում բջջային հեռախոսների արգելքների արդյունքները։
Այսպիսով վերլուծությունը ցույց է տալիս, որ բջջային հեռախոսների սահմանափակումը դրական է ընկալվում ինչպես ուսուցիչների, այնպես էլ՝ ծնողների և երեխանների կողմից, այն կարևոր գործոն է հանդիսանում դպրոցական կարգապահության ամրապնդման հարցում։
Ուսուցիչները հավելել են նաև, որ սահմանափակումը այդքան էլ դժվարություններ չի առաջացրել, սակայն դասերի ընթացքում ուսումնական նպատակներով անրաժեշտություն է եղել բջջային հեռախոսի օգտագործման։ Այնուամենայնիվ, սահմանափակումը չի խոչընդոտում ուսումնական գործընթացին, այլ նպաստում է տեխնոլոգիաների առավել նպատակային օգտագործմանը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հավելեց․«Այս քայլը կարևոր է և ուրախալի է, որ արդյունքները դրական են»։