Դպրոցներում բջջային հեռախոսների սահմանափակումը դրական է ընկալվում  ուսուցիչների,  ծնողների և երեխանների  կողմից

Դպրոցներում բջջային հեռախոսների սահմանափակումը դրական է ընկալվում  ուսուցիչների,  ծնողների և երեխանների  կողմից

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր Երևանի քաղաքապետարանաի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ներկայացվեց դպրոցներում  բջջային հեռախոսների  արգելքների արդյունքները։

Այսպիսով վերլուծությունը ցույց է տալիս, որ բջջային հեռախոսների սահմանափակումը դրական է ընկալվում ինչպես ուսուցիչների,  այնպես էլ՝ ծնողների և երեխանների կողմից, այն կարևոր գործոն է հանդիսանում դպրոցական կարգապահության ամրապնդման հարցում։

Ուսուցիչները հավելել են նաև, որ սահմանափակումը այդքան էլ դժվարություններ չի առաջացրել, սակայն դասերի ընթացքում ուսումնական նպատակներով անրաժեշտություն է եղել բջջային հեռախոսի օգտագործման։ Այնուամենայնիվ,  սահմանափակումը չի խոչընդոտում ուսումնական գործընթացին, այլ նպաստում է տեխնոլոգիաների առավել նպատակային օգտագործմանը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հավելեց«Այս քայլը  կարևոր է  և ուրախալի է, որ արդյունքները դրական են»։

Leave a comment