Երևանը ղեկավարում են «ում մտքով ինչ անցնի» սկզբունքով․ Արթուր Չախոյան

Եթե Երևան քաղաքը զարգացման ծրագիր ունենար, սենց անկազմակերպված չէին լինի, որ ում մտքով ինչ անցնի՝ անեն։ Այս մասին գրում է հանրային գործիչ Արթուր Չախոյանը։

«Նույն պատմությունը Թումանյան փողոցի մայթերի բարեկարգման ժամանակ էլ էր կրկնվել․ մայթերը բարեկարգելուց հետո «խելոքների» մտքով անցավ, որ Թումանյան փողոցի նոր բարեկարգված մայթերը պետք է քանդեն, որ ոռոգման համակարգ անցկացնեն։

Եվ նման օրինակները քիչ չեն, շատ են️։

Եթե Երևան քաղաքը զարգացման ծրագիր ունենար, 2024թ Ամիրյան փողոցը չէին ասֆալտապատի, այլ իրենց նախատեսածի պես առաջին հերթին պետք է մայթերը բարեկարգեին, և դրանից հետո նոր ասֆալտապատեին Ամիրյան փողոցը»։

 

Leave a comment