Տղամարդկանց մրցաշարի բոլոր խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով

Կիպրոսի Պեյա քաղաքում ընթացող 2026 թվականի շախմատի հավակնորդների մրցաշարի ավարտին մնացել է ընդամենը երկու խաղափուլ:

12-րդ խաղափուլում տղամարդկանց մրցաշարի բոլոր խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

12-րդ խաղափուլից հետո տղամարդկանց մրցաշարային աղյուսակը հետևյալն է.

  • Ջավոխիր Սինդարով՝ 9 միավոր
  • Անիշ Գիրի՝ 7 միավոր
  • Ֆաբիանո Կարուանա՝ 6 միավոր
  • Վեյ Ի՝ 5.5 միավոր
  • Մաթիաս Բլյուբաում՝ 5.5 միավոր
  • Հիկարու Նակամուրա՝ 5.5 միավոր
  • Ռամեշբաբու Պրագնանանդհա՝ 5 միավոր
  • Անդրեյ Եսիպենկո՝ 4.5 միավոր

Կանանց մրցաշարում Չժու Ջիները հաղթանակ է տարել Ռամեշբաբու Վայշալիի նկատմամբ, Բիբիսարա Ասաուբաևան հաղթել է Եկատերինա Լահնոյին, իսկ Թան Չժունյին առավելության է հասել Դիվյա Դեշմուխի նկատմամբ:

Այսօր կանանց պայքարում միակ ոչ-ոքին գրանցվեց Աննա Մուզիչուկ — Ալեքսանդրա Գորյաչկինա խաղում:

12-րդ խաղափուլից հետո կանանց մրցաշարային աղյուսակը հետևյալն է.

  • Չժու Ջիներ՝ 7 միավոր
  • Ռամեշբաբու Վայշալի՝ 7 միավոր
  • Բիբիսարա Ասաուբաևա՝ 6.5 միավոր
  • Աննա Մուզիչուկ՝ 6.5 միավոր
  • Ալեքսանդրա Գորյաչկինա՝ 5.5 միավոր
  • Եկատերինա Լահնո՝ 5.5 միավոր
  • Դիվյա Դեշմուխ՝ 5 միավոր
  • Թան Չժունյի՝ 5 միավոր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment